Մեկնարկել է «Շիրակ» ՖԱ-ի տարբեր տարիքային թիմերի առաջնությունը

26.10.2015

Մեկնարկել է «Շիրակ» ՖԱ-ի տարբեր տարիքային թիմերի առաջնությունը

Հոկտեմբերի 12-ից Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է «Շիրակ» ՖԱ-ի տարիքային տարբեր թիմերի աշնանային առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում են  2003/04 (5 թիմեր), 2005/06 (6 թիմեր)  և 2007/08 (6 թիմեր) թթ. ծնված պատանի ֆուտբոլիստներ։ Ընդհանուր առմամբ «Շիրակ» ֆուտբոլային ակումբում գործում են տարբեր տարիքի 20 թիմեր, որոնցից վեցը մասնակցում են Հայաստանի տարբեր տարիքի առաջնություններում։ Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 10-ին։ 

 

Խոսելով այսպիսի մրցաշարի կարևորության մասին՝ «Շիրակի» մարզադպրոցի փոխտնօրեն Միսակ Պավլեյանը ասաց հետևյալը «Մենք այս մրցաշարով ցանկանում ենք ստուգել մեր մարզիչերի կատարած աշխատանքը, բացահայտել տաղանդավոր երխաներին։ Եռամսյակը մեկ մենք կազմակերպում ենք այսպիսի ստուգողական մրացաշարեր, որոնք բացի նրանից, որ թույլ են տալիս ստուգել երեխաների խաղամակարդակը, նաև օգնում են բացահայտել սխալները, տեսնել թերությունների, որոնք հետագայում աշխատում ենք շտկել»։ 

 

Աշնանային մրցաշարին առաջին անգամ մասնակցում է նաև աղջիկների «Գյումրի» թիմը, որոնք հանդես են գալիս 2003/04թթ ծնվածների առաջնությունում. «Մեր ակումբի մարզիչներ աշխատում են աղջիկների թիմի հետ։ Մենք միայն ուրախ ենք, որ կարողանում ենք պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք մարզվեն ակադեմիայում։ Մեր գլխավոր առաքինությունը ի վերջո առողջ սերունդ մեծացնել է կլինի դա տղաների, թե աղջիկների թիմ։ Ուրախ ենք, որ աղջիկները մասնակցում են այս մրցաշարին», - ասաց Պավլեյանը։