Խոշոր հաշվով հաղթանակ

27.04.2014

Խոշոր հաշվով հաղթանակ

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում Շիրակը սեփական հարկի տակ ընդունել էր Ալաշկերտին:

 

Գյումրեցիներն առաջին իսկ րոպեներից անցան գրոհի՝ հասկանալով, որ առաջնությունում այլևս սայթաքելու իրավունք չունեն: Եվ արդեն 2-րդ րոպեին Յորոյի գեղեցիկ փոխանցումից հետո թիմի ավագ Տիգրան Դավթյանը մոտ 20մետրից գնդակն ուղարկեց Ալաշկերտի դարպասը: Ի դեպ, սա Դավթյանի առաջին գոլն էր ընթացիք առաջնությունում: Հետո հանդիպումն անցնում էր Շիրակի թլեադրանքով: Մի քանի անգամ Դավթյանը և Դեբլեն նպաստավոր դիրքերից վրեպեցին: Սակայն 43-րդ րոպեին Դեբլեն կրկին Յորոյի փոխանցումից հետո մոտ տարածությունից վերջապես խփեց ընթացիք առաջնությունում իր 12-րդ գնդակը: 

 

Երկրորդ խաղակեսը Շիրակի համար ոչ բարենպաստ սկսվեց: 48-րդ րոպեին սեփական հարկի տակ կանոնները խախտեց Դավիթ Մարիկյանը և հյուրերը վաստակեցին 11 մետրանոց: Նորայր Գյոզալյանն այն անվրեպ իրացրեց: Իսկ Մարիկյանը ստացավ իր 7-րդ դեղին քարտը և հաջորդ երկու շատ կարևոր հանդիպումներ բաց կթողնի: 

 

Շիրակը չբավարարվեց վաստակածով և շարունակեց անընդհատ գրոհել: 51-րդ րոպեին Դեբլեն ներխուժեց տուգանային հրապարակ, գեղեցիկ փոխանցում կատարեց Դավիթ Հակոբյանին, որն էլ գնդակն անվրեպ ուղարկեց մոտակա անկյունը: Իսկ 58-րդ րոպեին Դեբլեն մեն մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն փոխանցեց Յորոյին, որն էլ հաշիվը դարձրեց խոշոր: 

 

Այսպիսով, Շիրակը 4:1 խոշոր հաշվով հաղթանակ տոնեց Ալաշկերտի նկատմամբ: