Առաջին պարտությունը սեփական հարկի տակ

19.09.2015

Առաջին պարտությունը սեփական հարկի տակ

Առաջին շրջանի վերջին տուրում Գյումրու Քաղաքային մարզադաշտում  հանդիպել էին մրցաշարային աղյուսակի առաջատարներ «Շիրակը» և «Ալաշկերտը»։ 

 

«Շիրակի» կազմում բացակայում էր Էդգար Մալաքյանը, որն երկու օր առաջ մարզման ժամանակ ձգել էր մկանը։ 

 

Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին տանտերերը։ Առաջին իսկ րոպեներից «Շիրակի» ֆուտբոլիստներն անցան գրոհի։ Առջևի գծում շատ ակտիվ էր Օդիլոն Կուակուն։ 34-րդ րոպեին Կուակուն սահընկումով խլեց գնդակը մրցակցի պաշտպանից, մեն-մենակ դուրս եկավ Կասպարովի դեմ, և գնդակը ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը։ Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին։ «Ալաշկերտն» երկրորդ խաղակեսի առաջին իսկ րոպեներից սկսեց գրոհել և դա բերեց դրական արդյունքի։ Փոխարինման դուրս եկած Արտակ Եդիգարյանը հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Իսկ ընդամենը երեք րոպե անց գյումրեցիների պաշտպաների և դարպասապահի տարրական սխալից օգտվելով՝ հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց Հեբեր Արաուխոն։ Չնայած բոլոր ջանքերի՝ «Շիրակին» այդպես էլ չհաջողվեց հավասարեցնել հաշիվը։

 

Այսպիսով, «Շիրակն» այս մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց սեփական հարկի տակ։