Շիրակը 5:2 հաշվով ջախջախեց Ալաշկերտին (տեսանյութ)

19.10.2013

Շիրակը 5:2 հաշվով ջախջախեց Ալաշկերտին (տեսանյութ)

Առաջին խաղակեսի 7-րդ րոպեին հյուրերը տանտերերի պաշտպանության սխալից օգտվելով կարողացան բացել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Միհրան Մանասյանը: Մինչև խաղակեսի ավարտը Շիրակը անընդհատ գրոհում էր, սակայն կրկին վերջին պահին չէին կարողանում եզրափակել գրոհները:

Իսկ արդեն երկրորդ խաղակեսը լրիվ այլ պատկեր ուներ: Նախ 50-րդ րոպեին հաշիվը գլխի հարվածով հավասարեցրեց Դավիթ Հակոբյանը, իսկ արդեն 3 րոպե անց Անդրանիկ Բարիկյանը տուգանային հրապարակում ճիշտ կողմոնորոշվեց և առաջ մղեց իր թիմին: Երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին Սերժ Դեբլեի փոխանցումից հետո Անդրանիկ Բարիկյանը դարձավ դուբլի հեղինակ:  Եվս 3 րոպե անց արդեն Սերժ Դեբլեն արագությամբ ներխուժեց տուգանային հրապարակ և չվրիպեց՝ հասցնելով հաշիվը 4:1-ի: 77-րդ րոպեին տանտերեր դարպասապահի սխալի պատճառով գոլ բաց թողեցին: Իսկ 86-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Դավիթ Խանդիլյանը հաշիվը դարձրեց ջախջախիչ:

 

Նշենք, որ վնասվածքի պատճառով այս հանդիպմանը հայտավորված չէր Շիրակի հիմնական դարպասապահ Արթուր Հարությունյանը:





Խաղի ամբողջական տեսանյութը՝ ստորև