Գոլառատ ոչ ոքի չորրորդ տուրում

28.08.2016

Գոլառատ ոչ ոքի չորրորդ տուրում

Չորրորդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Գյումրու Քաղաքային մարզադաշտում, որտեղ «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր գործող չեմպիոն «Ալաշկերտին»։ Նշենք, որ «Շիրակ» - «Ալաշկերտ» հանդիպման առաջին հարվածը կատարել են Ռիո Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և արծաթե մեդալակիր, ծանրորդ Գոռ Միանասյանը։ 


Հանդիպումն անցավ դիտարժան պայքարում։ Նախ հյուրերի պաշտպանը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Իսկ մի քանո րոպե անց, Դավիթ Հակոբյանի հիանալի փոխանցումից հետո Վիուլեն Այվազյանը, մեն մենակ մնալով դարպասապահի դեմ, գնդակն ուղարկեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը։ Եկրորդ խաղակեսը հյուրերը ավելի ակտիվ սկսեցին և արդեն առաջին րպեին կարողացան կրճատել հաշվի տարբերությունը։ Այնուհետև «Շիրակի» տուգանային հրապարակում խառն իրավիճակում Արտյոմ Միքայելյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ 


Այսպիսով, «Շիրակը» տաս միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ հանդիպումը գյումրեցիները կանցկացնեն Կապանում՝ սեպտեմբերի 11-ին։