«Շիրակը» բողոք է ներկայացրել ՀՖՖ

15.03.2016

«Շիրակը» բողոք է ներկայացրել ՀՖՖ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ակումբների միջեւ պրոֆեսիոնալ  մրցումների 2015-16 թթ. Խաղաշրջանի մրցումների անցկացման» կանոնակարգի 20-րդ հոդվածի 5-րդ ենթակետը՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է բողոք ներկայացնել՝ կապված սույն  թվականի մարտի 12-ին կայացած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի «Շիրակ» - «Միկա» հանդիպման մրցավարությանը, մասնավորապես, հանդիպման 89-րդ եւ 90-րդ րոպեներին տեղի ուցած դրվագները վերաբերյալ, երբ երկու դեպքերում էլ «Միկա»-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում ձեռքով են խաղացել, բայց կանոնների խախտում չի արձանագրվել:

 

Նշենք, որ հանդիպման գլխավոր մրցավարն էր Զավեն Հովհաննիսյանը։ «Շիրակը» 0:1 հաշվով պարտվեց «Միկային»։