«Շիրակն» առարկություն է ներկայացրել ՀՖՖ (տեսանյութ)

17.10.2016

«Շիրակն» առարկություն է ներկայացրել ՀՖՖ (տեսանյութ)

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2016/17 թթ. խաղաշրջանի մրցումերի անցկացման» կանոնակարգի 20-րդ հոդվածի  5-րդ ենթակետը՝  «Շիրակն» այսօր առարկություն է ներկայացրել ՀՖՖ։ Մասնավորապես հոդվածում  ասվում է. «Առարկությունը ակումբի կողմից ՀՖՖ գրավոր դիմում է, որը խաղը վերախաղարկելու նպատակ չունի և ուղղված է խաղին խոչընդոտող հանգամանքները վերացնելուն, մեղավոր անձանց պատժելուն և հետագայում նման խախտումներ թույլ չտալուն»։ 


Առարկությունը կապված է  հոկտեմբերի 16  կայացած Հայաստանի Բարձրագույն խմբի 9-րդ տուրի «Ալաշկերտ» - «Շիրակ» հանդիպման վերաբերյալ, մասնավորապես, հանդիպման 32-րդ րոպեին գլխավոր մրցավար Սուրեն Բալյանի կողմից արձանագրված կանոնների խախտումը, և «Շիրակի» դարպասին 11մ հարվածի նշանակելուն։ 


Տեսանյութը ներկայացնում ենք ստորև՝