Շիրակը հաղթեց խոշոր հաշվով

25.04.2015

Շիրակը հաղթեց խոշոր հաշվով

Եւս մեկ գոլառատ հանդիպում անցկացրեց այսօր «Շիրակ»-ը: Այս անգամ սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ»-ին` Հայաստանի Բարձրագույն խմբի 23-րդ տուրում:


Նախորդ հանդիպման հետ համեմատած` միայն մեկ փոփոխություն էր կատարել Վարդան Բիչախչյանը մեկնարկային կազմում: Այսօր հենակետային կիսապաշտպանի գոտում Տիգրան Դավթյանի փոխարեն մեկանրակային կազմում ասպարեզ էր դուրս եկել Կարեն Ալեքսանյանը, ով և կրում էր ավագի թևկապը:


Ողջ հանդիպումն ընթացավավ բավականին արագ տեմպով. և հիմնականում այդ տեմպը հաղորդում էին շիրակցիները: «Շիրակ»-ի դարպասի մոտ բավականին հստակ էին գործում պաշտպանները, և «Արարատ»-ը գրեթե ոչինչ չէր կարողանում անել առջևի գծում: Միայն մի քանի վտանգավոր պահեր կարողացան ստեղծել «Արարատ»ի ֆուտբոլիստները Էլյազյանի դարպասի մոտ, որոնցից թերևս ամենավտանգավոր հանդիպման 58-րդ րոպեի անկյունայինի խաղարկումն էր, երբ Վոլչկովի գլխի հարվածից հետո Աղվան Դավոյանը գնդակ դուրս հանեց դարպասային գծից: Ավելին, հանդիպման 69-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով խաղադաշտը լքեց Վահե Մարտիրոսյանը, և «Արարատ»-ը մինչև խաղավարտն անցկացրեց 10 հոգով: Իսկ «Շիրակ»-ը վստահ գործում էր դաշտի ողջ երկայնքով ամբողջ խաղի ընթացքում: Եվ որպես արդյունք շիրակցիները կարողացան չորս անգամ գոլի հեղինակ դառնալ, նաև քիչ չէին չիրացված պահերը: Այսօր «Շիրակ»-ի ռմբարկու Բուգուհին դառձավ դուբլի հեղինակ, և խփված գոլերով հավասարվեց «Փյունիկ»-ի հարձակվող Սեզար Ռոմերոյին: Գոլերի հեղինակ դարձան նաև Գոռ Մալաքյանը և Միլոշ Ստամենկովիչը:


Այսպիսով «Շիրակ»-ը հերթական վստահ հաղթանակն է տոնում 4:0 հաշվով և մրցաշարային աղյուսակում ամրապնդվում է 2-րդ հորիզոնականում: Բավականին սրվել է ինչպես առաջնության մեդալների համար մրցավեճը, այնպես էլ առաջնության լավագույն ռմբարկուի համար մղվող պայքարը:


 

«Շիրակ»-ի կազմը`

 

13.Էլյազյան Գոռ, 8.Մալաքյան Գոռ, 9.Բուգուհի Ժան-Ժակ, 10.Հակոբյան Դավիթ (36.Դիառասուբա Դրիսա 21'), 12.Բարիկյան Անդրանիկ (7.Այվազյան Վիուլեն 64'), 15.Ալեքսանյան Կարեն (ա) 17.Մարիկյան Դավիթ, 20.Ստամենկովիչ Միլոշ, 21.Հովհաննիսյան Գևորգ, 22.Մալաքյան Էդգար (42.Դիոպ Ուսեյնու 78'), 25.Դավոյան Աղվան


Հանդիպման գոլերը`

9.Բուգուհի Ժան-Ժակ 24' (1:0), 8.Մալաքյան Գոռ 39' (2:0), 20.Ստամենկովիչ Միլոշ 51' (3:0), 9.Բուգուհի Ժան-Ժակ 72' (4:0)


Լուրջ փորձություն է սպասվում «Շիրակ»-ին հաջորդ հանդիպմնաը, քանզի Երևանում հյուրընկալվելու է «Միկա»-ին: