«Շիրակը» կրկին պարտվեց նվազագույն հաշվով

08.11.2015

«Շիրակը» կրկին պարտվեց նվազագույն հաշվով

Այսօր «Շիրակ»-ը Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում հյուրընկալել էր «Արարատ»-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում:


Ողջ հանդիպումն ընթացավ հավասար պայքարում` փոխնեիփոխ գրոհներով: Առաջին խաղակեսում «Շիրակ»-ի ֆուտբոլիստների հիանալաի հնարավորություն ունեին հաշիվը բացելու. 28-րդ րոպեին «Արարատ»-ի տուգանային հրապարակում Գոռ Մալաքյանին վայր գցեցին, և հանդիպման գլխավոր մրցավար Սուրեն Բալիյանը ցույց տվեց 11 մետրանոց նշանակետին: Գնդակին մոտեցավ փորձառու Անդրանիկ Բարիկյանը, բայց այս անգամ նրա հարվածը բարձր ստացվեց: Այնուհետև հենց առաջին խաղակեսում Բարիկյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց: Խաղակեսի վերջնամասում «Արարատ»-ին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Հանդիպման 44-րդ րոպեին արարատցիները տուգանային հարվածի իրավունք էին ստացել անկյունային նշանակետի մոտ. Բենիկ Հովհաննիսյանը գեղեցիկ հարվածով կարողացավ գրավել Աբրահամյանի պաշտպանած դարպասը: Երկրորդ խաղակեսում «Շիրակ»-ի գրոհները ավելի վտանգավոր էին, բայց կամ վերջին հարվածը շեղ էր ստացվում կամ «Արարատ»-ի դարպասապահ Գևորգ Պրազյանը կարողանում էր չեզոքացնել վտանգը:


Հանդիպումն այդպես էլ ավարտվեց 0:1 հաշվով հօգուտ «Արարատ»-ի: «Շիրակ»-ն արդեն երրորդ անընդմեջ պարտությունն է կրում սեփական հարկի տակ:


«Շիրակ»-ի կազմը`

1.Աբրահամյան Նորայր, 2.Հովհաննիսյան Արման (18.Մուրադյան Արամ 80'), 6.Կաբա Մուհամեդ, 8.Մալաքյան Գոռ, 9.Կուակու Կոնան Օդիլոն (11.Փանոսյան Էդվարդ 33', 7.Այվազյան Վիուլեն 69'), 10.Հակոբյան Դավիթ, 12.Բարիկյան Անդրանիկ, 15.Ալեքսանյան Կարեն (ա), 20.Ստամենկովիչ Միլոշ, 21.Հովհաննիսյան Գևորգ, 25.Դավթյան Աղվան


Այս փուլից հետո Հայաստանի առաջնությունում մեկշաբաթյա դադար է` կապված Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղերի հետ: Հաջորդ հանդիպմանը «Շիրակ»-ը կհյուրընկալվի առաջնության առաջատար «Ալաշկերտ»-ին Նաիրի մարզադաշտում նոյեմբերի 21-ին: