Առաջին ոչ ոքին մեկնարկած առաջնությունում

29.08.2015

Առաջին ոչ ոքին մեկնարկած առաջնությունում

Հինգերորդ տուրի շրջանակներում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բանանցին»։ 

 

«Շիրակի» կազմում նորամուտը նշեց կոտդիվուարցի հարձակվող Օդիլոն Կուակուն։ Փոխարինման դուրս եկավ նաև գյումրեցիների կազմ վերադարձաց Անդրանիկ Բարիկյանը։ 

 

Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին տանտերերը։ Հիանալի հանդիպում անցկացրեց Էդգար Մալաքյանը, որը մի քանի անգամ ձեռքից բաց թողեց դարպասը գրավելու հնարավորությունը։ Սակայն հենց Էդգարի հաշվենկատ  փոխանցումից հետո Օդիլուն Կուակուն բացեց ինչպես հադիպման, այդպես էլ իր գոլերի հաշիվը «Շիրակի» կազմում։  Մի քանի անգամ «Շիրակին» վերահաս գոլից փրկեց դարպասապահ Գոռ Էլյազյանը։ «Բանանցին» միայն խաղավերջում՝ 11մ հարվածով հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը, որն այդպես էլ ավարտվեց՝ 1:1: 

 

Հինգերորդ տուրից հետո «Շիրակի» 10  միավորով գտնվում է երկրորդ հորիզոնականում՝ առաջատար «Ալաշկերտից» հետ մնալով ընդամենը մեկ միավորով։

 

Այժմ Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականի հանդիպումների հետ կապված երկշաբաթյա դադար է Հայաստանի առաջնությունում։ Հաջորդ հանդիպումը «Շիրակի» կանցկացնի Սեպտեմբերի 12-ին՝ մրցելով «Արարատի» հետ։