«Շիրակը» 22 ֆուտբոլիստով մեկնում է Բելեկ

08.02.2017

«Շիրակը» 22 ֆուտբոլիստով մեկնում է Բելեկ

Փետրվարի 9-ից  մեկնարկում է «Շիրակի» արտասահմանյան հավաքը թուրքական Բելեկ քաղաքում։ Թիմը կհանգրվանի «Լիմակ Ատլանտիս» հյուրանոցում։ Երկուշաբաթյա հավաքի ընթացքում մարզչական շտաբը կփորձարկի մի շարք ֆուտբոլիստների։ Գյումրեցիները կանցկացնեն չորս ընկերական հանդիպում և փետրվարի 23-ին կվերադառնան Հայաստան։ 

 

Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ Բելեկ են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝ 

Դարպասապահներ՝ Անատոլի Այվազով, Վսևոլոդ Երմակով

Պաշտպաններ՝ Արման Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Արտյոմ Միքայելյան, Մարկո Պրլյևիչ, Գևորգ Հովհաննիսյան, Աղվան Դավոյան, Մհեր Սաֆարյան, Արման Թադևոսյան

Կիսապաշտպաններ՝ Ղուկաս Պողոսյան, Ռումյան Հովսեփյան, Առլեն Ծատուրյան, Մուհամեդ Կաբա, Սոլոմոն Ուդո, Մուհամեդ Սիլա, Ումարու Կաինա

Հարձակվողներ՝ Վահան Բիչախչյան, Մուսա Բակայոկո, Կիրիան Նվաբուեզե, Արամ Մուրադյան, Վիուլեն Այվազյան

 

«Շիրակը» հավաքի ընթացքում կանցկացնի չորս ընկերական հանդիպում։ Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին։ «Շիրակը» ուժերը կչափի Ուզբեկստանի Ֆերգանա քաղաքը ներկայցնող «Նեֆտիչի» թիմի հետ։ Մեր թիմի հաջորդ մրցակիցը կլինի Ուկրաինական «Ալեքսանդրիա» թիմը։ Հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին։ Երեք օր անց, փետրվարի 18-ին, գյումրեցիները կմրցեն Թուրքմենստանի «Ալտենասեր» թիմի հետ։ Եվ հավաքի վերջին հանդիպումը կկայան փետրվարի  21-ին, որտեղ «Շիրակի» հակառակորդն է լինելու Ղազախստանը ներկայացնող «Ակտոբե» ակումբը։