Շիրակը մեկնեց առաջին ուսումնամարզական հավաքի

12.01.2015

Շիրակը մեկնեց առաջին ուսումնամարզական հավաքի

Հունվարի 11-ից  25-ը «Շիրակն» իր առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Կապանում՝ մարզվելով «Գանձասարի» մարզաբազայում։

 

«Շիրակը» Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ Կապան է մեկնել հետեւյալ կազմով՝

 

Դարպասապահներ՝  Գոռ Էլազյան, Նորայր Աբրահամյան, Մխիթար Միրիջանյան (Շիրակ-2) 

 

Պաշտպաններ՝ Գեւորգ Հովհաննիսյան, Միլոշ Ստամենկովիչ, Արտյոմ Միքայելյան, Աղվան Դավոյան, Ռուդիկ Ռաֆայելյան (Շիրակ-2) , Արման Թադեւոսյան (Շիրակ-2), Սմբատ Ասատուրյան (Շիրակ-2)

 

Կիսապաշտպաններ՝ Տիգրան Դավթյան, Դավիթ Հակոբյան, Էդվարդ Փանոսյան, Կարեն Ալեքսանյան, Արամ Թոսունյան, Դրիսա Դիարասուբա, Արկադի Թումանյան (Մետալիստ, Խարկով), Արման Ասլանյան (Շիրակ-2), Լեւոն Մակարյան (Շիրակ-2), Մհեր Սաֆարյան (Շիրակ-2)  

 

Հարձակվողներ՝ Արամ Մուրադյան, Օլեգ Կոտլյար (Սպարտակ, Մոսկվա), Անդրանիկ Բարիկյան, Շահե Շահինյան (Շիրակ-2) 

 

 

«Շիրակում» բացի երկրորդ թիմի ֆուտբոլիստներից վորձաշրջան կանցնեն նաեւ 21-ամյա հարձակվող Օլեգ Կոտլյարը, ով Մոսկվայի «Սպարտակի» սան է, ինչպես նաեւ հանդես է եկել Մոլդովիան ներկայացնող «Շերիֆում», եւ 17-ամյա կիսապաշտպան Արկադի Թումանյանը, ով Խարկովի «Մետալիստի» սան է։