«Շիրակը» մնում է անպարտելի

11.09.2016

«Շիրակը» մնում է անպարտելի

Երկշաբաթյա դադարից հետո վերսկսվեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը։ Հինգերորդ տուրում «Շիրակը» արտագնա խաղում ուժերը չափեց «Գանձասար-Կապանի» հետ։ 


Խաղը ծանր ստացվեց, և երկու թիմերն էլ հիմնականում պայքարը մղում էին դաշտի կենտրոնում։ «Շիրակի» կազմում նորամուտը նշեց Բրայան Դե Լա Ֆուենտեն։ Հանդիպման Վարդան Բիչախչյանի սաները մնացին տաս հոգով, քանի որ վնասվածք ստացավ Արման Հովհաննիսյանը և չկարողացավ շարունակել հանդիպումը, իսկ գլխավոր մարզիչն արդեն կատարել բոլոր փոփոխությունների։ Բայց գյումրեցիները պայքարեցին մինչև վերջ և կարողացան հաղթանակ կորզել։ Սոլոմոն Ուդոն աջից հաշվենկատ փոխանցում կատարեց դեպի փոխարինման դուրս եկած Արամ Մուրադյանը, որն էլ սառնասրտորեն գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը։ 


Այսպիսով, առաջին մրցափուլից հետո «Շիրակը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։