«Շիրակին» բաժին հասավ Գորիցան

20.06.2017

«Շիրակին» բաժին հասավ Գորիցան

Հունիսի 19-ին Շվեյցարական Նիոն քաղաքաում կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը։ 

 

Առաջին որակավորման փուլում «Շիրակն» ուժերը կչափի Սլովինական Նովա Գորիցա քաղաքը ներկայացնող «Գորիցա» թիմը։ Մի փոքր մեր հակառակորդի մասին։ 2016/17 մրցաշրջանը «Գորիցան» ավարտել է երկրորդ հորիզոնականում։ Մեր հակառակորդը տնային խաղերը անցկացնում է «Նովա Գորիցա Սպորտ Պարկ» մարզադաշտում, որը տեղավորում է 3100  հանդիսական։ Առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 29-ին, ժամը  15:00, Գյումրու Քաղաքային Մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 6-ին։

 

Հաղթանակի դեպքում, որակավորման երկրորդ փուլում «Շիրակի» մրցակիցը կլինի Հունաստանի առաջնությունում հինգերորդ տեղը զբաղեցրած՝ «Պանիոնիոս» թիմը։