Շիրակը 1:2 հաշվով պարտվեց Գելեքսիին

09.02.2014

Շիրակը 1:2 հաշվով պարտվեց Գելեքսիին

Փետրվարի 8-ին Քարսոն Սիթի (Կալիֆորնիա) քաղաքի ՍտաբՀաբ մարզադաշտում Հայաստանի գործող չեմպիոնը հյուրընկալվել էր ՄԼՍ-ի ուժեղագույն թիմերից մեկին՝ Լոս Անջելես Գելեքսի թիմին: 

 

27 000-անոց մարզադաշտում ներկա էին մոտ 13500 ֆուտբոլասերներ, որոնցից 10000 հայեր էին: Մեր հայրենակիցները Հայաստանի դրոշներով եկել էին աջակցելու Շիրակին: Հանդիպման ամբողջ ընթացքում նրանք վանկարկում էին Շիրակ-Շիրակ: 

 

Առաջին խաղակեսում Շիրակը գերազանցում էր մրցակցին բոլոր գոտիներում: Տանտերերի պաշտպաններին մի շարք խնդիրներ պատճառեց գյումրեցիների հարձակվող Սերժ Դեբլեն: Նույնիսկ ԱՄՆ-ի հավաքականի կենտրոնական պաշտպան Օմար Գոնսալեսը չէր կարող ոչինչ անել: Իսկ հանդիպման 35-րդ րոպեին Դեբլեն շրջանցեց երկու պաշտպանի, այնուհետև դարպասապահին և գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Սակայն 8 րոպե անց Շիրակի դարպասի մոտ նշանակվեց վտանգավոր տուգանային: Գնդակին մոտեցաբվ ԱՄՆ-ի հավաքականի մեկ այլ խաղացող, կիսապաշտպան Կենդոն Դոնովանը, որն էլ փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, իսկ խառնաշփոտ դրության մեջ ավելի արագ կողմնորոշվեց Սամուլերը և հավասարեցրեց հաշիվը: 

 

Երկրորդ խաղակեսում Գելեքսիի մարզիչ Բրյուս Արենասը կատարեց միանգամից 7 փոփոխություն: Ավելի թարմ ֆուտբոլիստներով Գելեքսին սկսեց անընդհատ գրոհել: Գրոհներից մեկի ժամանակ հիանալի սեվեր կատարեց Արթուր Հարությունը՝ փրկելով թիմին վերահաս գոլից: Իսկ արդեն 75 -րդ րոպեինԶարդեսը հեռահար հարվածով առաջ մղեց Գելեքսիին:

 

Այսպիսով Շիրակը 1:2 հաշվով պարտվեց ԼԱ Գելեքսիին: Չնայած պարտութւյանը՝ հայ հանդիսատեսները գոհ էին մեր թիմի ցուցադրած խաղից, և հանդիպման ավարտից հետո փծափերով ճանապարհեցին թիմին: 


Լուսանկարը` lagalaxy.com կայքի