«Շիրակը» հերթական հաղթանակը տոնեց

22.10.2016

«Շիրակը» հերթական հաղթանակը տոնեց

Բարձրագույն խմբի 10-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Գանձասար-Կապանին»։


Հանդիպումը հիմնականանում անցնում էր «Շիրակի» գրոհների ներքո։ Առաջին խաղակեսում սակայն այդպես էլ չհաջողվեց այդյունքի հասնել, իսկ վերջնամասում Գոգիչաևը գյումրեցիներին փրկեց վերահաս գոլից։ Հարկ է նշել, որ անթերի խաղացին «Շիրակի» պաշտպանները, հատկապես շատ վստահ էր խաղում թիմի ավագ Աղվան Դավոյանը։


 

Երկրորդ խաղակեսի մեկնարկին Աղվան Դավոյանը ձախ եզրից փոխանցում կատարեց դեպի տուգանային, որտեղ Ռումյան Հովսեփյանը փորձեց հարված կատարել, սակայն պաշտպանը հեռացրեց գնդակը, որը հայտնվեց Բրայան Դե Լա Ֆուենտեի մոտ, իսկ վերջինս ձախ ոտքի շեշտակի հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ՝ բացելով իր գոլերի հաշիվը «Շիրակի» կազմում։ 


Այսպիսով, «Շիրակը» 21  միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։