Շիրակը նվազագույն հաշվով հաղթեց Գանձասարին

18.11.2014

Շիրակը նվազագույն հաշվով հաղթեց Գանձասարին

Նոյեմբերի 18-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրից հետաձգված «Շիրակ» - «Գանձասար» հանդիպումը։


Հանդիպման 29-րդ րոպեին Դավիթ Հակոբյանի տուգանային գծից կատարած հարվածն անակնկալի բերեց Գեւորգ Պռազյանին եւ Շիրակն առաջ անցավ հաշվի մեջ։ Հանդիպումն այսպես էլ ավարտվեց եւ «Շիրակն» ամրապնդվեց երրորդ հորիզոնականում։


Հանդիպումից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Ւարդան Բիչախչյանն ասաց հետեւյալը՝

 - Խաղից առաջ գիտակցում էինք հանդիպման կարեւորությունը: Մրցանակային տեղերի պայքարի ընթացքում յուրաքանչյուր միավոր կարեւոր է, սակայն այս խաղը առանձնակի կարեւորություն ուներ, քանի որ մրցակիցը հաղթելու դեպքում կհավասարվեր մեզ: 

 
Ընդհանուր առմամբ խաղն ինձ չբավարարեց, քանի որ տղաների գործողություններում լարվածություն կար: Երկրորդ խաղակեսում տղաներին արագ գոլ խփելու հանձնարարական էի տվել, քանի որ այդ կերպ խաղն ավելի հանգիստ կընթանար: Գիտակցում էինք, որ 1:0 հաշիվը վտանգավոր է, իսկ մրցակիցը նետվելու էր խաղը փրկելու:
 
Կարողացանք մի քանի գոլային պահ ստեղծել, սակայն տղաները որոշ դրվագներում անփույթ գործեցին: Մինչեւ մրցավարի եզրափակիչ սուլոցը լարված հանդիպում էր, մրցակիցը մեծ ճնշում էր գործադրում:
 
Ամեն դեպքում, հաղթանակը մնում է հաղթանակ, շնորհավորում եմ տղաներին: