Շիրակը 1:1 խաղաց Գանձասարի հետ

02.03.2014

Շիրակը 1:1 խաղաց Գանձասարի հետ

Այսօր մեկնարկեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանը: 15-րդ տուրում Շիրակը սեփական հարկի տակ հյուրընկալել էր Կապանի Գանձասարին: 

 

Առաջին իսկ րոպեներից Շիրակը սկսեց գրոհել, և արդեն 17-րդ րոպեին Դեբլեն կարող էր բացել հանդիպման հաշիվը, սակայն մեն մենակ դուրս գալով դարպասապահի դիմաց և շրջանցելով վերջինիս, նա հապաղեց, և պաշտպանները գնդակը դուրս բերեցին: Իսկ 32-րդ րոպեին արդեն Դիոպը կենտրոնից ստացած փոխանցումից հետո գնդակը գլխով ուղարկեց Պռազյանի պաշտպանած դարպասը: 

 

Երկրորդ խաղակեսում էլ Շիրակը փորձում էր մեծացնել առավելությունը, սակայն գրոհների եզրափակիչ մասը չէր ստացվւոմ: Գրոհներից մեկից հետո  Դամը գլխով հարվածեց ուղիղ դարպասապահի վրա, իսկ Արամ Մուրադյանը Դեբլեի գեղեցիկ փոխանցումից հետո մի քանի սանտիմետրից հարվածեց ուղիղ դարպասաձողին: 


68-րդ րոպեն Գանձասարին հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը: Շոթա Ջեքիան մոտ 20 մետրից հեռահար հարվածով գրավեց Արթուր Հարությունյանի դարպասը՝ 1:1: