«Շիրակ» և TotoGaming. Այսուհետ միասին

30.06.2017

«Շիրակ» և TotoGaming. Այսուհետ միասին

Հունիսի 29-ին Գյումրուքաղաքային մարզադաշտում կայացավ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի «Շիրակ» - «Գորիցա» (0:2) հանդիպումը: Հանդիպումից հետո Գյումրու Քաղաքյաին մարզադաշտում դեղի ունեցավ «Շիրակ» ՖԱ-ի և TotoGaming ընկերության համագործակցության մեկնարկն ազդարարող մամլո ասուլիսը։ 

 

TotoGaming ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար ԷդգարԴավթյանը, չբացելով բոլոր փակագծերը, նշեց. «Ընկերությունն իր պարտքն է համարում աջակցել սպորտին և, այս դեպքում, ֆուտբոլին։ Համագործակցությունը միտված է զարգացնել սպորտը։ «Շիրակ» ՖԱ-ն վերջին տարիների ամենաակտիվ և ամենահետաքրքիր, խարիզմատիկ թիմերից մեկն է: Հենց այդ պատճառով է, որ ընտրելենք «Շիրակը»։ Առաջնահերթ խնդիրը սպորտի զարգացումն է»։ Այն հարցին, թե ինչ հաջողություններ պետք է գրանցվեն, որպեսզի համագործակցությունը լինի շարունակական, Էդգար Դավթյանը պատասխանեց. «Դժվար է մեկ կետով պատասխանել, բայց կարծում եմ՝լավագույն արդյունքը կլինի այն, որ մրցաշրջանի վերջում «Շիրակի» ֆուտբոլիստներն ո ւակումբի մնացած անդամները ուրախ լինեն, որ հենց մենք ենք իրենց ընկերը։ Դա մեզանից շատ մեծ ծավալի աշխատանք է ակնկալում, և իրենց գնահատականը հենց կլինի լավագույն ցուցանիշը»։

«Շիրակ» ՖԱի մամուլի հանրային կապերի ղեկավար Աննա Թադևոսյանը նշեց, որ համագործակցությունը կնպաստի ամբողջ Գյումրի քաղաքի սպորտային ակտիվության բարձրացմանը, և, իհարկե, կիրականացվեն այդ նպատակին ուղղված միջոցառումներ։

 

Մամլո ասուլիսի վերջում ներկայացվեցին «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տնային և արտագնա մարզաշապիկները՝արդենիսկ TotoGaming-ի տարբերանշանով։