Շիրակը վստահ հաղթանակ տոնեց ղազախական թիմի հանդեպ

22.02.2014

Շիրակը վստահ հաղթանակ տոնեց ղազախական թիմի հանդեպ

Անթալիայում իր վերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել Հայաստանի չեմպիոն «Շիրակը»: Գյումրին ներկայացնող ակումբը մրցել է Ղազախստանի բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Կայսարի» հետ:

«Շիրակը» 3:1 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ: 3-րդ րոպեին հաշիվը բացել են ղազախները, սակայն 6-րդ րոպեին Անդրանիկ Բարիկյանին հաջողվել է խփել պատասխան գնդակը: 21-րդ րոպեին Սերժ Դեբլեն առաջ է մղել արդեն «Շիրակին»: 38-րդ րոպեին Սերժ Դեբլեի եւ Կարեն Մուրադյանի գործողությունների արդյունքում, ղազախական ակումբը գրավել է սեփական դարպասը: Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում չի արձանագրվել, թեեւ ղազախները ստացել 11 մետրանոցի իրավունք, բայց Նորայր Աբրահամյանին հաջողվել է ետ մղել գնդակը:


«Շիրակը» ասպարեզ է դուրս եկել այսպիսի կազմով.

Նորայր Աբրահամյան, Դավիթ Մարիկյան, Դիդյե Բորիս, Հրայր Մկոյան, Կարեն Ալեքսանյան, Դավիթ Հակոբյան, Տիգրան Դավթյան, Կարեն Մուրադյան, Անդրանիկ Բարիկյան, Դամե Դիոպ, Սերժե Դեբլե:

Երկրորդ խաղակեսում փոխարինման են դուրս եկել. Գեւորգ Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Արամ Մուրադյան, Էդվարդ Փանոսյան, Կուասի Էբուե, Դավիթ Ղանդիլյան, Աղվան Դավոյան: