Հաղթական ավարտ

29.11.2015

Հաղթական ավարտ

Ավարտվեց Հայաստնի բարձրագույն խմբի առաջնության աշնանային մրցափուլը։ 15-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Գանձասար-Կապանին»։ Այս հանդիպմանն որակազրկումների պատճառով բացակայում էի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը և հարձակվող Օդիլոն Կուակուն, իսկ Անդրանիկ Բարիկյանն այդպես էլ չվերականգվեց «Արարատի» հետ խաղում ստացած վնասվածքից։ 

 

Չնայած մի շարք խնդիրների գյումրեցիները մարտական էին տրամադրված և առաջին իսկ րոպեներից պաշարել էին մրցակցի տուգանային հրապարակը։  Արդեն 11-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը, շրջանցելով Ալեքսանդր Պետրոսյանին, իսկ հետո նաև դարպասապահ Արսեն Պետրոսյանին գնդակը ուղղարկեց մրցակցի դարպասը՝ բացելով հանդիպման հաշիվը։ «Գանձասար-Կապանին» միայն 82-րդ րոպեին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. Գեղամ Հարությունյանը գլխի հարվածով գրավեց Նորայր Աբրահամյանի դարպասը։ Սակայն ընդամենն երեք րոպե անց Դավիթ Հակոբյանի հաշվենկատ փոխանցումից հետո Վիուլեն Այվազյանը մոտ տարածությունից կրկնապատկում է հաշիվը։ 

 

Այս տարվա վերջին հանդիպումն այդպես էլ ավարտվում է՝ 2:1 հաշվով։ «Շիրակը» մեկնում է մեկամսյա դադարի ուրախ տրամադրությամբ։ 

 

«Շիրակ»-ի կազմը`

 

1.Աբրահամյան Նորայր, 2.Հովհաննիսյան Արման, 3. Միքայելյան Արտյոմ, 6.Կաբա Մուհամեդ,  7. Այվազյան Վիուլեն, 10. Հակոբյան Դավիթ, 15. Ալեքսանյան Կարեն, 20.Ստամենկովիչ Միլոշ, 21.Հովհաննիսյան Գևորգ,    22. Մալաքյան Էդգար, 25.Դավոյան Աղվան

 

Պահեստայիններ՝ 43. Սոկրատ Հովհաննիսյան, 41. Շահե Շահինյան,  14.Արման Թադևոսյան,18. Արամ Մուրադյան, 11.Էդվարդ Փանոսյան,       42. Ռուդիկ Ռաֆայելյան,  43. Լևոն Մակարյան 

 

15-րդ տուրից հետո վաստակած 24 միավորներով «Շիրակը» գտնվում է  4-րդ հորիզոնականում։