Շիրակը վերադարձավ երրորդ հորիզոնական

30.04.2014

Շիրակը վերադարձավ երրորդ հորիզոնական

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում Շիրակը սեփական հարկի տակ ընդունել էր Միկային: 

 

Հանդիպումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ: Ներկաները հարգեցին Շիրակի դպրոցի սան, Շիրակի ֆուտբոլիստ Արամ Թոսունյանի եղբոր՝ Էդգար Թոսունյանի հիշատակը, որ ապրիլի 30-ին, 14 տարեկան հասակում մահացել էր հիվանդությունից: 

 

Այս հանդիպումը շատ կարևոր էր Շիրակի համար և առաջին իսկ րոպեներից գյումրեցիները փորձեցին արագ գոլի հեղինակ դառնալ, սակայն առաջին խաղակեսում ոչինչ չհաջողվեց անել: Հանդիպումը անցնում էր շատ լարված պայքարում և շատ էին նաև փոխադարձ հակագրոհները: 80-րդ րոպեին աջից Սերժ Դեբլեն գեղեցիկ անցում կատարեց, գնդակը փոխանցեց դեպի տուգանային հրապարակ, որտեղ փոխարինման դուրս եկած Արամ Մուրադյանը գլխի գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Իսկ արդեն վերջին րոպեներին Շիրակն անընդհատ գրոհում էր, և որպես արդյունք, 92-րդ րոպեին Սերժ Դեբլեն մեն մենակ դուրս գալով Կասպարովի դեմ գնդակը ուղարկեց հեռավոր անկյունը: 

 

Եվ այսպես, Շիրակը շատ կաևոր հաղթանակ տոնեց Միկայի նկատմամբ և դուրս եկավ երրորդ հորիզոնական: Առաջատարներին ՝ Արարատին և Բանանցին Շիրակը զիջում էմ ընդամենը 3 միավոր: Հաջորդ հանդիպումը, մայիսի 3-ին Շիրակը կանցկացնի Բանանցի հետ: