Շիրակն ոչ ոքի խաղաց Միկայի հետ

30.11.2013

Շիրակն ոչ ոքի խաղաց Միկայի հետ

Ավարտվեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ մրցաշրջանի առաջին հատվածը: 14-րդ տուրում Շիրակը սեփական հարկի տակ ընդունել էր Միկային:


Առաջին խաղակեսն անցավ երկուստեկ գրոհներով, սակայն ոչ մի թիմին էլ չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Իսկ արդեն երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին Դամե Դիոպի գեղեցիկ փոխանցումից հետո Սերժ Դեբլեն բացեց հանդիպման հաշիվը: 15 րոպե անց Սեժն ու Դիոպը հիանալի հնարավորություն ունեին կրկնապատկել հաշիվը, սակայն պաշտպանները կարողացան վնասազերծել Շիրակի խաղացողներին: Սակայն տանտերերին չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը և 79-րդ րոպեին Վարդգես Սաթումյանը հեռահար հարվածով գրավեց Նորայր Աբրահամյանի դարպասը: 



Շիրակն արձակուրդի է գնում երկրորդ հորիզոնականով՝ առաջատար Արարատին զիջելով 8 միավոր: Իսկ Սերժ Դեբլեն 9 գոլով Արարատցի Գևորգ Նռանյանի հետ կիսում է ռմբարկուների ցուցակի առաջին հորիզոնականը: