Պարտություն մեկնարկում

14.03.2016

Պարտություն մեկնարկում

Մարտի 12-ին «Շիրակը» մեկնարկեց ընթացիք առաջնության գարնանային հատվածում՝ սեփական հարկի տակ մրցելով «Միկայի» հետ։ Հիշեցնենք, որ «Շիրակը» բաց թողեց նախորդ տուրը, քանի որ «Ուլիսը» այլևս չի մասնակցում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը, որի հետ գյումրեցիները պետք է խաղային գարնանային հատվածի մեկնարկին։ 

 

 

«Շիրակը» շատ ակտիվ սկսեց հանդիպումը, սակայն հյուրերի դարպասապահը մի քանի անգամ կարողացավ փրկել իր թիմին վերահաս գոլերից։ Գյումրեցիները չկարողացան այդպես էլ իրացնել գոլային պահերը։ Իսկ երկրոդ խաղակեսի 78-րդ րոպեին Միխայել Գորելիշվիլին, օգտվելով «Շիրակի» պաշտպանների սխալից, կարողացավ խփել հանդիպման միակ գոլը։ Խաղին չմասնակցեց գյումրեցիների սերբ կենտրոնական պաշտպան Միլոշ Ստամենկովիչը։ Գլխավոր մարզիչ Վարդան Չիչախչյանը ասաց հետևյալ սերբ ֆուտբոլիստի բացակայության վերաբերյալ. « Միլոշը կույրաղիքի վիրահատություն է տարել: Նա այժմ անհատական ծրագրով է մարզվում: Առանց Միլոշ Ստամենկովիչի, պաշտպանությունն անվստահ է երևում»: 

 

Առաջին անգամ «Շիրակի» կազմում իր նորամուտը նշեց Ռումյան Հովսեփյանը և Էդեր Սմիթը, որոնց մասին Բիչախչյանը ասաց հետևյալը.«Ռումյանը երկար ժամանակ չի խաղացել: Աստիճանաբար կավելացնի: Ամեն դեպքում, նորեկներն իրենց կարողություններից ցածր հանդես եկան, հատկապես Սմիթը»: 

 

Նշենք նաև, իր գյումրեցիների կազմում փոխարինման դուրս եկավ նաև 16-ամյա Վահան Բիչախչյանը։ 

 

 

Այսպիսով, «Շիրակը» 17-րդ տուրից հետո 27 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։