«Շիրակը» կրկին ոչ ոքի խաղաց «Փյունիկի» հետ

09.05.2016

«Շիրակը» կրկին ոչ ոքի խաղաց «Փյունիկի» հետ

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկին»։

 

Գյումրեցիները շատ ակտիվ սկսեցին հանդիպումը, սակայն կրկին անգամ չէր հաջողվում իրացնել գոլային պահերը։Եվ միայն 62-րդ րոպեին «Շիրակի» առաջատար դարձաց Դրիսա Դիարասուբան, կենտրոնից ստանալով փոխանցում, անհատաքան բարձր վարպետության շնորհիվ երկու պաշտպանների միջից կարողացավ խոցել Անատոլի Այվազովի դարպասը։ Բայց չհաջողվեց պահել հաղթական հաշիվը, և 79-րդ րոպեին պաշտպանների և դարպասապահի անհամապատասխան գործողությունների պատճառով փոխարինման դուրս եկած Վարդան Պողոսյանը հավասարեցրեց հաշիվը։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1:1։  «Շիրակը» «Փյունիկի» դեմ խաղում այս տարի երկրորդ անգամ է ձեռքից բաց թողնում հաղթանակը վերջին րոպեներին՝ կորցնելով շատ կարևոր միավորներ։


Այժմ «Շիրակը» 43 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։