Շիրակը նահանջեց երրորդ հորիզոնական

10.05.2015

Շիրակը նահանջեց երրորդ հորիզոնական

Այսօր Բարձրագույն խմբի կենտրոնական հանդիպումում Գյումրու քաղաքային մարզադաշտում միմյանց հետ էին մրցում «Շիրակ»-ն ու «Փյունիկ»-ը` մրցաշարային աղյուսակում առաջին և երկրորդ հորիզոնականներն զբաղեցնող թիմերը: Հանդիպումը շատ մեծ կարևորություն ուներ թե «Փյունիկ»-ի և թե «Շիրակ»-ի համար: Այդ է պատճառը, որ չնայած հորդառատ անձրևի` հանդպմանը ներկա էին մեծ թվով երկրպագուներ, նաև` հյուրեր արտասահմանից: Այսօրվա հանդիպմանը իրենց ներկայությամբ պատվել էին նաև Հայրենական մեծ պատերազմի անհաղթ հերոս-վերտերանները:


Հանդիպմանը վնասվածքի պատճառով բացակայում էր Անդրանիկ Բարիկյանը, և իր տեղը մեկնարկային կազմում զբաղեցրել էր վնասվածքից ապաքինված Դավիթ Հակոբյանը: Նախորդ տուրի համեմատ ձախ եզրային պաշտպանի գոտում տեղ էր գտել Աղվան Դավոյանը:


Հանդիպումը հենց սկզբից մինչև ավարտ ընթանում էր բավականին լարված պայքարում: Երկու թիմերն էլ ցանկանում էին հիմնականում վերահսկել հենց դաշտի կենտրոնական հատվածը: Ողջ խաղի ընթացքում «Շիրակ»-ի հարձակման գիծը մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց Այվազովի պաշտպանած դարպասի մոտ, բայց «Փյունիկ»-ի պաշտպանները բոլոր իրավիճակներում կարողանում էին չեզոքացնել սպառնալիքները: Շիրակցիներին այդպես էլ չհաջողվեց այսօրվա խաղում արդյունքի հասնել: Իսկ «Փյունիկ»-ը երկրորդ խաղակեսում ստիպեց «Շիրակ»-ի ֆուտբոլիստներին երկու անգամ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Հանդիպման 59-րռ րոպեին Սեզար Ռոմերոյից ստացած փոխանցումից Զավեն Բադոյանը գլխի հարվածով մոտ տարածությունից գրավեց Գոռ Էլյազյանի պաշտպանած դարպասը: Իսկ հանդիպման 81-րդ րոպեին «Շիրակ»-ի պաշտպանների անհամաձայնեցված գործողությունների արդյունքում Նարեկ Ասլանյանը կրկնապատկեց «Փյունիկ»-ի առավելությունը:


Հանդիպումն այդպես էլ ավարտվեց 2:0 հաշվով` հօգուտ «Փյունիկ»-ի: Այսպիսով այս մրցաշրջանում «Շիրակ»-ին այդպես էլ չհաջողվեց առավելության հասնել «Փյունիկ»-ի նկատմամբ: Այս պարտությունից հետո «Շիրակ»-ը նահանջեց երրորդ հորիզոնական:


Հանդիպմանը ներկա «Ջավախին աջակցություն» հիմնադրամը մրցանակներ էր սահմանել հանդիպման` երկու թիմերի լավագույն ֆուտբոլիստներին: Այդ մրցանակներին արժանացան «Փյունիկ»-ից` Սեզար Ռոմերոն, իսկ «Շիրակ»-ից Ռոբերտ Դարբինյանը:


«Շիրակ»-ի կազմը`

13.Էլյազյան Գոռ, 8.Մալաքյան Գոռ, 9.Բուգուհի Ժան-Ժակ, 10.Հակոբյան Դավիթ (17.Մարիկյա Դավիթ 57'), 15.Ալեքսանյան Կարեն (ա), 20.Ստամենկովիչ Միլոշ, 21.Հովհաննիսյան Գևորգ, 22.Մալաքյան Էդգար (7.Այվազյան Վիուլեն 66'), 23.Դարբինյան Ռոբերտ (18.Մուրադյան Արամ 79'), 25.Դավոյան Աղվան, 36.Դիառասուբա Դրիսա


Հանդիպման գոլերը`

17.Բադոյան 59' (0:1), 6.Ասլանյան 81' (0:2)


Հաջորդ հանպիմանը «Շիրակ»-ը կուղևորվի Կապան, որտեղ կհյուրընկալվի «Գանձասար-Կապան» թիմին: Հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 16-ին «Գանձասար» մարզադաշտում: