Շիրակը կարևոր երեք միավոր վաստակեց

06.04.2014

Շիրակը կարևոր երեք միավոր վաստակեց

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում Շիրակը սեփական հարկ տակ ընդունել էր Փյունիկին: 


Երկու թիմերի համար էլ շատ կարևոր հանդիպում էր, քանի որ Փյունիկը 19-րդ տուրից հետո ընդամենը 3 միավոր էր զիջում Շիրակին և հաղթանակի դեպքում կհավասարվեր երրորդ հորիզոնականում ընթացող գյումրեիցներին: Իսկ Շիրակն էլ հաղթանակի դեպքում արդեն միավորների հուսալի պաշար կստեղծեր հետապնդող թիմերից: 

 

Հանդիպումն ընթացավ երկուստեկ գրոհներով: Առաջին խաղակեսում ակտիվ էին գործում փյունիկցիները, որի արդյունքում էլ 23-րդ րոպեին Շիրակի պաշտպանների սխալներից օգտվեց Փյունիկի հարձակվող Սարգիս Բալոյանը և, մեն մենակ դուրս գալով Արթուր Հարությունյանի հետ, նրա կողքով գնադակը ուղարկեց դեպի դրապասը: 


Սակայն գյումրեցիները բաց թողած գնդակից հետո շարունակում էին գրոհել, և աևդեն 41-րդ րոպեին, ձախ եզրից փոխանցումից հետո Դամե Դիոպը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում արդեն թե տարածքային, և թե խաղային առավելությունը գյումրեցիներինն էր: 66-րդ րոպեին Լի Լամին Յորոն ձախ եզրից շրջանցելով մի քանի պաշտպանի գնդակը փոխանցեց տուգանային հրապարակ Դեբլեին, որն էլ իր հերթին դարպասի մոտ գտավ Բարիկյանին, վերջինս էլ գնդակը սառնասրտորեն ուղարկեց Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը: Իսկ հանդիպման վերջում ավելացրած րոպեին խառը իրավիճակում գնդակը Փոյւնիկի դարպասը ուղարկեց փոխարինման դուրս եկած Արամ Մուրադյանը: 


Այսպիսով, Շիրակը՝ հաղթելով 3:1 հաշվով, կարևոր 3 միավոր վաստակեց: