«Շիրակը» պարտվեց «Փյունիկին»

25.10.2015

 «Շիրակը» պարտվեց «Փյունիկին»

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկին»։ Գյումրեցիները իներորդ անընդմեջ պարտությունը կրեցին գործող չեմպիոնից։ 

 

Առաջին խաղակեսում ակտիվ էին «Շիրակի» ֆուտբոլիստները։ Մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ, սակայն այդպես էլ չհաջողվեց գրավել Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը։ Երկրորդ խաղակեսի սկզբին «Փյունիկը» ստացավ անկյունային հարվածի իրավունք,որի իրացումից հետո Վարդան Պողոսյանը գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ Երկրորդ գոլը գյումրեցիների դարպասը գեղեցիկ հարվածով ուղարկեց փոխարընման դուրս եկափ Վարդգես Սաթումյանը։ 

 

Այսպիսով «Շիրակը» պարտվեց 0:2 հաշվով, և 20 միավորով գտնվում է երրորդ հորիզինականում։ 

 

Հանդիպումից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ  Վարդան Բիչախչյանն ասաց հետևյալը. «Շնորհավորում եմ «Փյունիկին» հաղթանակի կապակցությամբ: Այսօր որոշիչ եղան մանուրքները: Մինչ գոլ խփելու պահը, մրցակիցը գրեթե գոլային պահ չուներ, սակայն թույլ տվեցինք անկյունայինի իրավունք ձեռք բերի, որն արդյունավետ խաղարկեց: Դրանից հետո պարզ է, որ պետք է որոշ ջանքեր գործադրեինք խաղը փրկելու համար, լիներ դա հարձակման գծում քանակ ավելացնելու, թե փոխարինումների միջոցով:  Սակայն դրա հետևանքով ետևում տարածություն տվեցինք մրցակցին, որը նա կարողացավ օգտագործել և 2-րդ գոլը խփել»:

 

«Շիրակը» հադես էր գալիս հետևյալ կազմով. 13.Գոռ Էլյազյան, 2.Արման Հովհաննիսյան, 6.Մուհամեդ Կաբա, 21.Գևորգ Հովհաննիսյան 8.Գոռ Մալաքյան (83.Արման Ասլանյան ), 9.Կոնան Օդիլոն Կուակու, 12.Անդրանիկ Բարիկյան (72.Վիուլեն Այվազյան ), 10.Դավիթ Հակոբյան, 11.Էդվարդ Փանոսյան (61.Արամ Մուրադյան ), 14.Արման Թադևոսյան, 25.Աղվան Դավոյան 

 

 

Պահեստայիններ. 1.Նորայր Աբրահամյան, 7.Վիուլեն Այվազյան, 16.Արման Ասլանյան, 42.Ռուդիկ Ռաֆայելյան, 15.Կարեն Ալեքսանյան, 18.Արամ Մուրադյան, 3. Արտյոմ Միքայելյան