Շիրակը հաղթեց Արարատին և դարձավ արծաթե մեդալակիր

19.05.2014

Շիրակը հաղթեց Արարատին և դարձավ արծաթե մեդալակիր

Ավարտվեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2013/14 մրցաշրջանը: 


Առաջնության վերջին տուրում Շիրակը հանդիպել էր Արարատին: Երկու թիմերն էլ ունեին հավասար միավորներ և պայքարում էին լավագույն եռյակում տեղը պահպանելու համար: 


 Գյումրեիցներն առաջին իսկ րոպեից անցան գրոհի: Իսկ արդեն 30-րդ րոպեին Դամե Դիոպը շրջադարձ հարվածով բացում է հանդիպման հաշիվը: Սակայն Շիրակի ֆուտբոլիստները չեն հանգստանում այդ գոլից հետո: Մեկը մոյւսի հետևից անցնում են նոր գրոհների: Առաջին խաղակեսի ավարտին, 45-րդ րոպեին հաշիվը կրկնապատկում է Անդրանիկ Բարիկյանը: Իսկ 50-րդ րոպեին Սերժ Դեբլեն հեռահար գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց խոշոր: Արարատին միայն 69-րդ րոպեին հաջողվեց գոլ խփել: Արամ Բարեղամյանը հեռվից կարողացավ գրավել Նորայր Աբրահամյանի պաշտպանած դարպասը: Փոխարինման դուրս եկած Լի Լամինե Յորոն 76-րդ րոպեին հաշվը կրկին դարձրեց խոշոր: 

 

Այսպիսով, մրվաշրջանի վերջին հանդիպմանը Շիրակը խոշոր՝ 4:1 հաշվով հաղթեց Արարատին ր մրցաշաևային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: