«Շիրակը» 9:1 հաշվով հաղթեց «Սոչիին»

19.02.2016

«Շիրակը» 9:1 հաշվով հաղթեց «Սոչիին»

Այսօր «Շիրակն» անցկացրեց առաջին ստուգողական հանդիպումը՝ Սոչիում անցկացվող հավաքի ընթացքում։  Գյումրեցիների մրցակիցը Սոչիի հավաքական թիմն էր։ 

 

Մերոնք հեշտությամբ կարողացան խոշոր հաշվով առավելության հասնել՝ 9:1։ «Շիրակից» երկուական գոլեր խփեցին  Դավիթ Հակոբյանը, Դրիսա Դիարասուբան, Ռումյան Հովսեփյանը, իսկ մեկական գոլի հեղինակ են դարձել Արամ Մուրադյանը, Վահան Բիչախչյանը և Օդիլոն Կուակուն։ 

 

Վարդան Բիչախչյանն առաջին խաղակեսում դաշտ էր դուրս բերել հետևյալ կազմ՝ Արմեն Խաչատրյան, Արման Հովհաննիսյան, Գևորգ Հովհաննիսյան, Միլոշ Ստամենկովիչ, Ռոբերտ Դարբինյան, Դավիթ Հակոբյան, Կարեն Ալեքսանյան, Կաբա Մուհամեդ, Դրիսա Դիարասուբա, Վիուլեն Այվազյան, Արամ Մուրադյան։ 

 

 

Հաջորդ ստուգողական հանդիպումը «Շիրակի» կանցկացնի փետրվարի 23-ին՝ մրցելով «Ուֆայի» հետ։