Շիրակը վաղը կվերսկսի մարզումները

06.01.2015

Շիրակը վաղը կվերսկսի մարզումները

Մեկ ամսվա դադարից հետո «Շիրակը» հունվարի 7-ին կվերադառնա արձակուրդից։ Մինչեւ հունվարի 12-ը գյումրեցիները կմարզվեն Գյումրու Քաղաքային մարզադաշտում։  Նախատեսվում է անցկացնել երեք ուսումնամարզական հավաք։

 

Այսօր արդեն Գյումրի են ժամանելու Դավիթ Մարիկյանը եւ Դրիսա Դիարասուբան։ Սերբիայում Սուրբ Ծննդյան տոներից հետո «Շիրակին» կմիանա նաեւ Միլոշ Ստամենկովիչը։ Իսկ Ժան Ժակ Բուգուին փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով ավելի ուշ կմիանա թիմին։ 

 

Հ.Գ. Շնորհավոր Սուրբ Ծնունդ