Շիրակը՝ Հայաստանի սուպերգավաթակիր

24.09.2013

Շիրակը՝ Հայաստանի սուպերգավաթակիր

Սուպերգավաթի շրջանակներում հանդիպել էին Հայաստանի գործող չեմպիոն Շիրակը և Հայաստանի գործող գավաթակիր Փյունիկը: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում այդ երկու թիմերը կրկին հանդիպել էին, և Շիրակը սեփական հարկի տակ 0:2 հաշվով ցավալի պարտություն կրեց Փյունիկից: Այս անգամ պատկերը լրիվ այլ էր: Գյումրեցիներն առաջին իսկ րոպեներից տիրեցին նախաձեռնությանը՝ թույլ չտալով հակառակորդին անցնել կտրուկ գործողությունների: Բոլոր օղակները խաղում էին հավասակշռված: Այս հանդիպմանը Շիրակի դարպասը պաշտպանում էր Նորայր Աբրահամյանը, որը գերազանց կատարեց իր պարտականությունները: 29-րդ րոպեին Սերժ Դեբլեն պատ խաղարկեց Դամե Դիոպի հետ, դուրս եկավ նպաստավոր դիրք և գեղեցիկ հարվածով գրավեց դարպասի հեռավոր անկյունը: Ողջ երկրորդ խաղակեսի ընթացքում Շիրակ փորձում էր կրկնապատկել հաշիվը, և ահա 86-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո, Գոռ Մանուկյանը հեռացրեց գնդակը, սակայն այն դիպչեց Բորիսին և հայտնվեց դարպասում: Այսպիսով, Հայաստանի չեմպիոնը 2:0 հաշվով առավելության հասավ գավաթկրի նկատմամբ: Շիրակը իր պատմության մեջ 4-րդ անգամ Շիրակը նվաճեց Հայասատնի սուպերգավաթը: Վերջին անգամ գյումրեցիներին հաջողվել էր դառնալ սուպերգավաթակիր 10 տարի առաջ: