Շիրակը բարձրացավ երկրորդ հորիզոնական

11.04.2015

Շիրակը բարձրացավ երկրորդ հորիզոնական

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական մրցավեճում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր  «Ուլիսին»։ Այս հանդիպումը հետաքրքիր էր  նաև նրանով, որ հաղթանակի դեպքում երրորդ տեղում ընթացող «Շիրակը»  շրջանցում էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Ուլիսին»:


Այսօր, «Շիրակ»-ի գլխավոր մարզիչը նախորդ խաղի համեմատ կատարել էր մի քանի փոփոխություն. պաշտպանության ձախ եզրում հնարավորություն էր տվել Դավիթ Մարիկյանին հանդես գալու, հենակետային կիսապաշտպանի գոտում էին մեկնարկել որակազրկումից հետ վերադարձած Գոռ Մալաքյանը և Կարեն Ալեքսանյանը, ինչպս նաև նախորդ խաղի համեմատ մարզիչը ենթահարձակվողի դիրքում հայտավորել էր Անդրանիկ Բարկյանին, ով վերջերս միայն պահեստային նստարանում էր և միայն փոխարինման էր դուրս գալիս:


Ինչպես և սպասվում էր հանդիպման տեմպը բավականին բարձր էր և ընթանում էր փոխնեիփոխ գրոհներով: Առաջինը հաջողության հասան հենց շիրակցիները: 21-րդ րոպեին Բուգուհին փայլուն անցումից հետո գնդակը փոխանցեց Բարիկյանին, ով կարողացավ գրավել Բեգլարյանի պաշտպանած դարպասը: Այս պահից սկսած որոշակի խուճապ էր առաջացել «Ուլիս»-ի պաշտպանությունում: Երեք րոպե անց Հակոբյանը կարողացավ Բեգլարյանի գլխավերևով գնդակն ուղարկել դարպասը` կրկնապատկելով հաշիվը: Հաջորդող հինգ րոպեների ընթացքում Շիրակի ֆուտբոլիստները ևս լավ հնարավորություններ ունեին եռապատկելու հաշիվը, սակայն մի դեպքում Բուգուհիի հարվածը շեղ էր, իսկ մյուս դեպքում Էդգար Մալաքյանի հարվածը ընթացավ ուղիղ դարպասապահի վրա: Երկրորդ խաղակեսը «Ուլիսի» ֆուտբոլիստները սկսեցին բավականին արագ տեմպով և  անընդհատ գրոհում էին, սակայն եզրափակիչ հարվածը չէր ստացվում: Իսկ արդեն խաղավարտին մոտ «Շիրակի» ֆուտբոլիստները կրկին լավ հնարավորություններ ունեին դարպասը գրավելու, բայց այլևս գոլեր չգրանցվեցին:


Այսպիսով «Շիրակը» շատ կարևոր հաղթանակ է տոնում «Ուլիսի» նկատմամբ և մրցաշարային աղյուսակում բարձրանում է երկրորդ հորիզոնական:


Շիրակի կազմը`

13.Էլյազյան Գոռ, 8.Մալաքյան Գոռ, 9.Բուգուհի Ժան-Ժակ (36.Դիառասուբա Դրիա 71'), 10.Հակոբյան Դավիթ, 12.Բարիկյան Անդրանիկ (7.Այվազյան Վիուլեն 62'), 15.Ալեքսանյան Կարեն, 17.Մարիկյան Դավիթ, 20.Ստամենկովիչ Միլոշ, 21.Հովհաննիսյան Գևորգ, 22.Մալաքյան Էդգար (5.Դավթյան Տիգրան 81'), 23.Դարբինյան Ռոբերտ


Հաջորդ հանդիպումը «Շիրակ»-ը կանցկացնի ապրիլի 19-ին` հյուրընկալվելով «Բանանցին»: