Շիրակը վերադարձավ լավագույն եռյակ

12.05.2014

Շիրակը վերադարձավ լավագույն եռյակ

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության նախավերջին տուրում Շիրակը Գյումրու Քաղաքային մարզադաշտում հյուրընկալել էր առաջնության ետնապահ՝ Ուլիսին: Ի դեպ, Շիրակը խաղում էր առանց հանդիսատեսի: 

 

Գյումրեցիներին այս հանդիպմանը միայնն հաղթանկ էր հարկավոր, և առաջին իսկ րոպեներից տանտերեը նետվեցին գրոհի: 18-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը պատ խաղարկեց Անդրանիկ Բարիկյանի հետ, դուրս եկավ հարվածային դիրք և բացեց հանդիպման հաշիվը: Իսկ արդեն 24-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը գեղեցիկ փոխանցում կատարեց Դեբլեին, որն էլ կրկնապատկեց հաշիվը: Նշենք, որ Դեբլեն իր խփած գնդակը նվիրեց Շիրակի թարգմանիչ Հարութ Հարթույանի նորածին որդուն, որը ծնվել էր հանդպումից մեկ ժամ առաջ: 

 

Երկրորդ խաղակեսի սկզբում Շրակի պաշտպանների սխալից օգտվեց Գեղամ Հարությանյանը և 49-րդ րոպեին կարողացավ կրճատել հանդիպման հաշիվը: Հանդիպման վերջակետը 74-րդ րոպեին դրեց Դամե Դիոպը, ով մոտ 20 մետրից գնդակը ուղարկեց Կարեն Իսրայելյանի պաշտպանած դարպասը: 

 

Այսպիսով, Շիրակը, հաղթելով Ուլիսին 3:1 հաշվով, այժմ 44 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում: