Տարեսկզբի առաջին հաղթանակը

26.01.2014

Տարեսկզբի առաջին հաղթանակը

Այսոր Շիրակը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացրեց այս տարվա առաջին ստուգողական հանդիպումը՝ մրցելով Ուլիսի հետ:

 

Վարդան Բիչախչյանը այդ հանդիպմանը հնարավորություն տվեց մասնակցել հավաքին ներկա գտնվող բոլոր ֆուտբոլիստներին: Հանդիպմանը միայն չմասնակցեց Կադիո Դիդյե Բորիսը, որը թեթև վնասվածք էր ստացել մարզումներից մեկի ժամանակ, և այժմ մարզվում է անհատական ծրագրով: 


Առաջին խաղակեսում գոլեր չգրնացվեցին: Երկրորդ խաղակեսում անկյունայինից Կարեն Մուրադյանի փոխանցւոմից հետո գլխի գեղեցիկ հարվածով հանդիպման հաշիվը բացեց Անդրանիկ Բարիկյանը: Իսկ հանդիպման վերջնամասում Ուլիսի պաշտպանը տուգանային հրապարակում ձեռքով խաղաց. և մրցավարը նշանակեց 11մ հարված, որն էլ անվրեպ իրացրեց Դավիթ Հակոբյանը:


Այսպիսով, Շիրակը 2:0 հաշվով առավելության հասավ Ուլիսի նկատմամբ: