«Շիրակը» մեկնեց ԱՄՆ

24.01.2016

«Շիրակը» մեկնեց ԱՄՆ

Այսօր «Շիրակը» Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթով մեկնեց ԱՄՆ, որտեղ կհանգրվանի Գլենդել քաղաքի «Հիլթոն» հյուրանոցում։ 

 

«Շիրակը» մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Լոս Անջելեսում և հունվարի 30-ին ուժերը կչափի «ԼԱ Գելեքսիի» հետ։ 

 

Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ ԱՄՆ են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝

 

Դարպասապահներ՝ Նորայր Աբրահամյան, Արմեն Խաչատրյան

 

Պաշտպաններ՝ Արման Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Արման Թադևոսյան, Միլոշ Ստամենկովիչ, Գևորգ Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան

 

Կիսապաշտպաններ՝ Կաբա Մուհամեդ, Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Կարեն Ալեքսանյան, Արման Ասլանյան, Դրիսա Դիարասուբա, Կուադիո Կլավիուս, Դավիթ Հակոբյան

 

Հարձակվողներ՝ Օդիլոն Կուակու, Արամ Մուրադյան, Վիուլեն Այվազյան

 

Նշենք, որ «Ալաշկերտի» նախկին դարպասապահ Արմեն Խաչատրյանն այժմ փորձաշրջանի է անցնում «Շիրակի» կազմում։