Շիրակը պարտությամբ ավարտեց հավաքը

22.02.2015

Շիրակը պարտությամբ ավարտեց հավաքը

Փետրվարի 21-ին «Շիրակը» անցկացրեց Անթալիայում ուսումնամարզական հավաքի վերջին հանդիպումը՝ մրցելով Ուկրաինական «Վորսկլայի» հետ։


Առաջին խաղակեսից հետո Ուկրաինացիներն արդեն երկու գնդակի առավելություն ունեին։ Երկրորդ խաղակեսում մրցավարը նշանակեց 11մետրանոց հարված Գոռ Էլյազյանի պաշտպանած դարպասը եւ հաշիվը դարձավ 3:0: «Շիրակին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Ժան Ժակ Բուգուին։

 

Այսպիսով «Շիրակն» ավարտեց վերջին ուսումնամարզական հավաքը, որի ընթացքում անցկացրեց 4 ստուգողական հանդիպում՝ պարտվելով երեք անգամ, եւ մեկ հանդիպում էլ ավարտել է ոչ ոքի։


Փետրվարի 23 -ին «Շիրակը» կվերադառնա Գյումրի եւ կշարունակի պատրաստվել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրին, որտեղ մարտի 1-ին գյումրեցիների մրցակիցը կլինի Երեւանի «Արարատը»։