Շիրակ 2:3 Վիսլա Պլոցկ

18.02.2015

Շիրակ 2:3 Վիսլա Պլոցկ

«Շիրակն» այսօր երրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում: Գյումրեցիները 2:3 հաշվով պարտվել են լեհական «Վիսլային» (Պլոցկ):

 
Բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ են դարձել նորեկները՝ Վիուլեն Այվազյանը եւ Էդգար Մալաքյանը:

 
Վերջին ստուգողական հանդիպումը «Շիրակը» կանցկացնի փետրվարի 21-ին՝ մրցելով Ուկրաինական «Վորսկլայի» հետշ իսկ փետրվարի 22-ին «Շիրակը» կվերադառնա Հայաստան։