Հինգ տարի անց գավաթը վերադարձավ Գյումրի

25.05.2017

Հինգ տարի անց գավաթը վերադարձավ Գյումրի

Մայիսի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որտեղ ուժերը չափեցին Երևանի «Փյունիկն» ու Գյումրու «Շիրակը»։ 


Գյումրեցիները շատ վստահ սկսցեին հանդոպումը և արդեն առաջին իսկ րոպենրեից նետվեցին հարձակման, իսկ գոլը իրեն սպասեցնել չտվեց։ Արդեն հանդիպան 6-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը կենտրոնից երկար փոխանցում կատարեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ ամերիկացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեն սառնասրտորեն գնդակը հակառակորդի դարպասապահի վրայով ուղարկեց դարպասը։ Մեր թիմն ուներ խաղային ու տարածքային բացահայտ առավելություն ու երկրորդ գոլն երկար սպասեցնել չտվեց: 28-րդ րոպեին հրաշալի դրիբլինգով աչքի ընկավ  հարձակվող Վահան Բիչախչյանը: Աղվան Դավոյանի հիանալի փոխամցումից հետո, Բիչախչյանը մեծ արագության տակ մտավ  տուգանային հրապարակ, և գնդակը հարմարեցնելով ձախ ոտքին՝  ուղարկեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը՝ 2:0: «Շիրակի» չբավարավեց խփած գոլերով և 38-րդ րոպեին  մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում ստացավ ստանդարտ դիրքի իրացման հնարավորություն: Ղուկաս Պողոսյանի հարվածից հետո դարպասապահ Վալերի Ոսկունյանը դժվարությամբ հետ մղեց գնդակը և վրա հասած Կիրիան Նվաբուեզեն բարձր ցատկով գնդակն ուղղորդեց դատարկ դարպասը՝ 3-0: Մեր թիմը այս հաղթական հաշիվը պահպանեց մինչև հանդիպման ավարտը, և իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։