Մանկապատանեկան առաջնություն. 4-րդ տուր

06.10.2015

Մանկապատանեկան առաջնություն. 4-րդ տուր

Կայացավ մանկապատանեկան առաջնության 4-րդ տուրը։ Անցկացված 6 հանդիպումներում շիրակցիները 3 հանդիպում ավարտել են հաղթանակով,  2 հանդիպում ավարտվել է գյումրեցինրի պարտությամբ, 1 հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի։ Նշենք, որ բոլոր հանդիպումները մեր թիմերն անցկացրել են մրցակցի հարկի տակ։ 

 

Հայաստանի Մ14 առաջնություն (Ա ենթախումբ)

 

«Շիրակ-2-02»-ը խոշոր՝ 0:4 հաշվով հաղթանակ է տոնել  «Աղջիկներ Մ16 »-ի նկատմամբ։ «Շիրակ-2-02»-ից մեկական գոլերի հեղինակներ են դարձել Վրեժ Թորոսյանը և Լևոն Դարբինյանը, իսկ Ռուբեն Պետրոսյանը դարձել է դուբլի հեղինակ։

 

Հայաստանի Մ14 առաջնություն (Բ ենթախումբ) 

 

«Շիրակ-1-02»- խոշոր՝ 3:0 հաշվով պարտություն է կրել  «ԱՖԴ-02»-ից։

 

Հայաստանի Մ15 առաջնություն (Ա ենթախումբ)

 

«Շիրակ-01»- արդյունավետ ոչ ոքի է խաղացել «Բանանց-01»-ի հետ։ «Շիրակ-01»-ից միակ գոլի հեղինակ է դարձել Կարապետ Հարությունյանը։ 

 

Հայաստանի Մ16 առաջնություն

 

«Շիրակ-2000» դժվարին պայքարում կարողացել է 1:2 հաշվով առավելության հասնել «Ակադեմիա-2000»-ի նկատմամբ։ Գյումրեցիներից գոլի հեղինակներ են դարձել Լեռնիկ Ղազարյանը և Լյովա Մրյանը։ 

 

 

Հայաստանի Մ17 առաջնություն

 

«Շիրակ-2-98»-ը 1:2 հաշվով պարտություն կրեց «Բանանց-1-98»-ի հետ։ Գյումրեցիներից գոլի հեղինակ է դարձել Առլեն Ծատուրյանը։ «Շիրակ--98»-ը նվազագույմ 0:1 հաշվով հաղթանակ է տոնել «Մերձավան-98»-ի նկատմամբ։  «Շիրակ-1-98»-կազմում գոլի հեղինակ է դարձել Զոհրաբ Խաչատրյանը։