Մանկապատանեկան առաջնություն. 6-րդ տուր

18.10.2015

Մանկապատանեկան առաջնություն. 6-րդ տուր

Կայացավ մանկապատանեկան առաջնության 6-րդ տուրը։ Անցկացված 6 հանդիպումներում շիրակցիները 2 հանդիպում ավարտել են հաղթանակով,  2 հանդիպում ավարտվել է գյումրեցինրի պարտությամբ,  2 հանդիպում էլ՝ ոչ ոքի։ 

 

Հայաստանի Մ14 առաջնություն (Ա ենթախումբ)

 

«Շիրակ-2-02»-ը հյուրընկալվելիս պարտվել է 1:3 հաշվով «Բանանց-1-02»-ին։ «Շիրակ-2-02»-ից միակ գոլի հեղինակ է դարձել Լևոն Դարբինյանը։

 

Հայաստանի Մ14 առաջնություն (Բ ենթախումբ) 

 

«Շիրակ-1-02»- ը սեփական հարկի տակ նվազագույն 1:0 հաշվով առավելության է հասել «Նիգ-Ապարան-02»-ի նկատմամբ։ Մեր թիմից գոլի հեղինակ է դարձել Ռաֆիկ Վարդանյանը։ 

 

Հայաստանի Մ15 առաջնություն (Ա ենթախումբ)

 

«Շիրակ-01»-ը  գոլազուրկ ոչ ոքի է խաղացել «Շենգավիթ-01»-ի հետ։ 

 

Հայաստանի Մ16 առաջնություն

 

«Շիրակ-2000»-ը հյուրընկալվելիս ջաղջախիչ՝ 0:6 հաշվով պարտության մատնեց  «ՕՀՊՄՔ-2000»-ին։ Գյումրեցիներից երեք գոլի հեղինակ է դարձել Աշոտ Վարդանյանը, հակառակորդի դարպասը մեկական գոլեր են խփել Էրիկ Սողոմոնյանը, Մանվել Հակոբյանը և Լեռնիկ Ղազարյանը։ 

 

Հայաստանի Մ18 առաջնություն

 

«Շիրակ-2-98»-ը ոչ ոքի՝ 2:2 է խաղացել «Ակադեմիա-98»-ի հետ։ Գյումրեցիներից մեկական գոլերի հեղինակներ են դարձել Առլեն Ծատուրյանը և Վահան Բիչախչյանը։ «Շիրակ-1-98»-ը Երևանում  0:3 հաշվով պարտվել է  «Փյունիկ-2-98»-ին։