ՎԱՐԴԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆ. ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ ԴԵՌ ՉԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ

25.06.2013

ՎԱՐԴԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆ. ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ ԴԵՌ ՉԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ

Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, armsport.am-ի հետ զրույցում խոսեց Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին երկու փուլերի վիճակահանության արդյունքների մասին.

«Սան Մարինոյի չեմպիոնը` «Տրե Պենեն», մեզ համար անհայտ մրցակից է: Այսօրվանից սկսում ենք ուսումնասիրել նրանց: Որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կարելի է դրական գնահատել, քանի որ մյուս հնարավոր մրցակիցը Ֆարերները ներկայացնող «Ստրեյմուրն» էր: Նախորդ տարի «Գանձասարը» մեծ դժվարությամբ հասավ Ֆարերներ` փոխելով 3 ինքնաթիռ: Մեզ ևս նման դժվար ճանապարհորդություն էր սպասելու, իսկ ահա Սան Մարինոն ավելի մոտ է գտնվում:

Ինչ վերաբերվում է որակավորման 2-րդ փուլին, ապա ես ժամանակից շուտ ընկնել չեմ սիրում: Երկրորդ փուլի մասին դեռ չենք մտածում, քանի որ առջևում 2 խաղ ունենք Սան Մարինոյի չեմպիոնի հետ»:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի հանդիպումները կկայանան հուլիսին 2/3-ին և 9/10-ին: Առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում, «Շիրակը» կմրցի սերբական «Պարտիզանի» հետ: