Չեմպիոնների լիգա. Շիրակը սկսում է Սան Մարինոյից

24.06.2013

Չեմպիոնների լիգա. Շիրակը սկսում է Սան Մարինոյից


Նիոնում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում այսօր տեղի է ունենում Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին երկու փուլերի վիճակահանությունը:


Հայաստանի չեմպիոնը` Գյումրիի «Շիրակը», որակավորման 1-ին փուլում մրցելու է Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեի» հետ: 

Որակավորման 1-ին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում, գյումրեցիները մրցելու են սերբական «Պարտիզանի» հետ: Չեմպիոնների լիգայի 2010/11թթ. խաղարկության որակավորման 2-րդ փուլում «Պարտիզանը» 2 խաղերի արդյունքում 4:1 հաշվով պարտության էր մատնել Երևանի «Փյունիկին»: