ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹ. ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

28.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹ. ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր՝ հունիսի 28-ին կայացավ Հայաստանի Գավաթի 2013/14թթ. խաղարկության վիճակահանությունը: Գավաթի խաղարկությանը մասնակցելու են 8 թիներ, որոնք բոլորն էլ՝ Բարձրագույն խմբի մասնակիցներ են:

Վիճակահանության արդյունքները.

Քառորդ եզրափակիչ
1. «Գանձասար»-«Ուլիս»
2. «Շիրակ»-«Բանանց»
3.«Փյունիկ»-«Արարատ»
4. «Ալաշկերտ»-«Միկա»

Կիսաեզրափակիչ
1-ին զույգի հաղթող-2-րդ զույգի հաղթող
4-րդ զույգի հաղթող-3-րդ զույգի հաղթող


ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի ղեկավար Ռոբերտ Դալլաքյանը հայտարարեց, որ գավաթի խաղարկության անցկացման ժամկետները դեռ հայտնի չեն: Դալլաքյանը հայտնեց միայն, որ քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան 2013թ թվականին, իսկ կիսաեզրափակիչ խաղերը` 2014-ին:

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ նաև Հայաստանի բարձրագույն խմբի վիճակահանությունը:

Վիճակահանությունների լուսանկարների շարքը կներկայացնենք ավելի ուշ: