Ֆոֆանա Բեկո. Պատասխան խաղում Շիրակը ավելի լավ որակի ֆուտբոլ կցուցադրի

04.07.2013

Ֆոֆանա Բեկո. Պատասխան խաղում Շիրակը ավելի լավ որակի ֆուտբոլ կցուցադրի

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Շիրակ»-«Տրե Պենե» (3:0) խաղից հետոarmsport.am-ը կարճ զրույց ունեցավ հանդիպման լավագույն խաղացողի՝ Ֆոֆանա Բեկոյի հետ, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

-Շնորհավորում ենք արդյունավետ խաղի կապացությամբ: Ի ՞ նչ զգացողություններ ունեք այս մրցավեճից:

- Գրանցվեց խոշոր հաշիվ, բայց հաղթանակը հեշտությամբ չտրվեց: Մենք մեծ ջանքեր գործադրեցին, որ լավ արդյունքի հասնենք: Ամեն ինչ չէ, որ այսօր ստավեց: Կարծում եմ՝ պատասխան խաղում ավելի լավ որակի ֆուտբոլ կցուցադրենք, ավելի հանգիստ կգործենք, ինչը թույլ կտա մեզ խաղալ մեր ֆուտբոլը:

- Խաղասկզբում չիրացված 11 մետրանոցն ի ՞ նչ ազդեցություն ունեցավ խաղի հետագա ընթացքի վրա:

- Եթե 11 մետրանոցն ավարտվեր դարպասի գրավումով, ապա շատ հավանական է, որ հաշիվն ավելի մեծ լիներ, քանի որ արագ գոլն այսպիսի խաղերում շատ կարեւոր է: Մենք գիտակցում էինք, որ պետք է արագորեն հասնենք հաջողության: Առաջին խաղակեսի երկրորդ հատվածում հավաքեցինք մեր ուժերը և բացեցինք հաշիվը: Դրանից հետո, մեր խաղն ավելի լավ էր ստացվում, եղան մի շարք գոլային պահեր, որոնց միայն մի մասն ավարտվեցին գոլերով:

- «Շիրակի» առաջին խաղակեսում ցուցադրած խաղից այնպիսի տպավորութուն ստեղծվեց, որ թիմը լրիվ ուժով չի խաղում և թերագնահատում է մրցակցին…

- Մենք չէին թերագնահատում մրցակցին, ուղղակի խաղը չէր ստացվում: «Տրե Պենեն» վատ չէր պաշտպանվում: Նրանք ողջ կազմով նահանջել էին, ամեն կերպ խանգարում էին մեզ, թույլ չէին տալիս մոտենալ դարպասին: Մեզանից ժամանակ պահանջեց, որ կարողանանք ճեղքել այդ պաշտպանությունը: