Շիրակը պարտվեց Սան Մարիոնյում

14.07.2013

Շիրակը պարտվեց Սան Մարիոնյում

Հուլիսի 9-ին կայացավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Տրե-Պենե - Շիրակ պատասխան հանդիպումը, որտեղ գյումրեցիները նվազագույն հաշվով զիջեցին տանտերերին:

Արդեն հանդիպման 2-րդ րոպեին Սամուել Կյերեի և դարպասապահ Արթուր Հարությունյանի կոպիտ սխալից հետո, գանացի պաշտպանը գնդակը ուղարկեց սեփական դարպասը: Այնուհետև ողջ հանդիպման ընթացքում Շիրակը չկարողացավ վերգտնել իր խաղը և պարտվեց, սակայն երկու հանդիպումների արդյունքում 3:1 հաշվով առավելության հասավ հակառակորդի նկատմամբ և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ: 

Երկրորդ փուլում Շիրակին սպասում է ավելի հզոր մրցակից՝ Սերբիայի չեմպիոն Պարտիզանը: Առաջին հանդիպումը կկայան հուլիսի 17-ին, ժամը 17:00-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում: