Հաղթարշավը շարունակվում է

15.08.2015

Հաղթարշավը շարունակվում է

Երրորդ տուրի շրջանակներում գյումրեցիները հյուրընկալել էին Երևանի «Միկային»։ Արդեն երրորդ հանդիպումն անընդմեջ «Շիրակն» անցկացնում է սեփական հարկի տակ։ 

 

Այսօր, առաջին անգամ ավագի թևկապով էր պաշտպան Աղվան Դավոյանը։ 

 

Հանդիպման առաջին իսկ րոպեներից գյումրեցիները անցան գրոհի։ 15-րդ  րոպեին Դավոյանի ձախ եզրից կատարած բարձրից փոխանցումից հետո Վիուլեն Այվազյանը շատ մոտ է գլխով դարպասը գրավելուն, բայց Բեգլարյանն առաջինը հասավ գնդակին:  Քսան րոպե անց Էդգար Մալաքյանի և Դավիթ Հակոբյանի գեղեցիկ կոմբինացիայից և վերջինիս կատարած հաշվենկատ փոխանցումից հետո, Այվազյանը մոտ ատարածությունից գլխի հարվածով գրավեց դարպասը: Երկրորդ խաղակեսի 74-րդ րոպեին սեփական կիսադաշտում սխալվեց հյուրերի պաշտպաններից մեկը, գնդակին տիրեց Դավիթ Հակոբյանը և շարժվելով առաջ փոխանցում կատարեց Գոռ Մալաքյանին, ում հարվածից հետո գնդակը հայտնվեց ցանցում: Հարկ է նշել, որ վստահ խաղացին «Շիրակի» պաշտպանները և դարպասապահ Գոռ Էլյազյանը։ Վերջինս Բելոմիտցևի մոտ 35 մետր հեռավորությունից տուգանային հարվածից հետո մատների ծայրով հեռացրեց գնդակը և ընկնելիս թեթև վնասվածք ստացավ: 

 

Այսպիսով, «Շիրակն» երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 2:0 հաշվով առավելության հասնելով «Միկայի» նկատմամբ։