Շիրակ-2 նույնպես հաղթեց

11.03.2015

Շիրակ-2 նույնպես հաղթեց

Հայաստանի առաջնության առաջին խմբի 17-րդ տուրում   «Շիրակ-2»-ը հյուընկալել էր «Միկա-2»-ին:


Մեկնարկից երկու րոպե անց տանտերերը՝  Շահե Շահինյան խփած գոլի շնորհիվ հաշվի մեջ առաջ են անցնում։ Սակայն ընդամենը մեկ րոպե անց Աշոտ Գրիգորյանը հավասարեցնում է հաշիվը։ 28-րդ րոպեին կրկին աչքի է ընկնում Շահե Շահինյանը։ 32-րդ րոպեին Արամ Մուրադյանը, մնալով մեն մենակ դարպասապահի դիմաց, խաբս է տալիս վերջինիս եւ գնդակը ուղարկում  «Միկա-2»-ի դարպասը։ 


Երկրորդ խաղակեսի 48-րդ րոպեին, օգտվելով «Շիրակ-2»-ի պաշտպանների սխալից, Աշոտ Գրիգորյանը հեռահար հարվածով կրճատում է հաշվի տարբերությունը։ 83-րդ րոպեին Էդվարդ Փանոսյանը ձախից հիանալի անցում է կատարում եւ գնդակը փոխանցում հյուրերի տուգանային հրապարակ, որտեղ Հակոբ Մովսիսյանը չի վրիպում։


Այսպիսով, «Շիրակ-2»-ը  4-2 հաշվով հաղթանակ է տոնում  «Միկա-2»-ի նկատմամբ։