Շիրակ-2 պարտվեց առաջատարին

22.05.2015

Շիրակ-2 պարտվեց առաջատարին

Հայաստանի Առաջին խմբի առաջնության նախավերջին տուրում «Շիրակ-2» հյուրընկալել էր առաջնության առաջատար «Ալաշկերտ-2»-ին: Հանդիպումը տեղի էր ունենում Գյումրու Քաղաքային մարզադաշտում:


Հանդիպման միակ գնդակը հանդիպման 30-րդ րոպեին հեղինակեց «Ալաշկերտ-2»-ի ֆուտբոլիստ Ցոլակ Բեգլարյանը, ում հեռահար հարվածից հետո դարպասապահի և պաշտպանների անհամաձայնեցված գործողությունների արդյունքում գնդակը հայտնվեց ցանցի մեջ: «Շիրակ-2»-ի ֆուտբոլիստները կարող էին մի քանի անգամ հավասարեցնել հաշիվը, բայց, օրինակ, դրվագներից մեկում Կառլեն Գևորգյանի` նպաստավոր դիրքից հարվածը բարձր ստացվեց, իսկ մյուս դեպքում` Մակինյան Արամայիսի գլխով հարվածը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից: Այս պարտությունից հետո «Շիրակ-2» վաստակած 26 միավորով առայժմ շարունակում է զբաղեցնել 6-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում:


Շիրակ-2-ի կազմը`

1.Ավագյան Հովհաննես, 4.Ռաֆայելյան Ռուդիկ, 5.Խոջոյան Յուրա (2.Ծատուրյան Առլեն), 6.Թադևոսյան Արման (ա), 7.Սաֆարյան Մհեր (17.Հովսեփյան Սամվել), 9.Գևորգյան Կառլեն (14.Բիչախչյան Վահան 70'), 11.Շահինյան Շահե, 13.Մարտիրոսյան Մարտին (10.Կարապետյան Վաչագան 46'), 16.Մակինյան Արամայիս, 19.Գասպարյան Նարեկ (8.Ամիրյան Արթուր 68'), 20.Մակարյան Լևոն (3.Մկրտչյան Ռուդիկ 74')


Հանդիպմնա գոլերը`

4.Բեգլարյան 30' (0:1)


«Շիրակ-2» այս մրցաշրջանի վերջին հանդիպումն անց է կացնելու մայիսի 27-ին ընդդեմ «Ուլիս-2»-ի Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում: Այս խաղում միայն հաղթանակը կարող է հնարավորություն տալ «Շիրակ-2»-ին եզրափակել առաջնությունն ավելի բարձր հորիզոնականում: