Առաջին խումբ. երրորդ անընդմեջ հաղթանակը
11.04.2016
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Շիրակ-2»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր առաջին խմբի առաջատար «Ալաշկերտ-2»-ին։
Գյումրեցիները վստահ հանդիպում անցկացրեցին և խոշոր՝ 3:0 հաշվով առավելության հասան երևանցիների նկատմամբ։ Մեր թիմից մեկ գոլի հեղինակ դարձավ Առլեն Ծատուրյանը , իսկ դուբլ իր հաշվին գրանցեց Արամ Մուրադյանը ։
«Շիրակ-2»-ը այժմ 31 միավորով գտնվում է հինգերորդ հորիզոնականում։
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ «Շիրակ» (Գյումրի), 1958-2013. Բոլոր իրավունքները պաշտպանված են
Developed by Studio One